Ուկրաինայի իշխանությունները սկսել են պատրաստվել երկարատև պատերազմի։ Ինչպես հայտնում է The Economist պարբերականը՝ հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, Վլադիմիր Զելենսկին հրահանգել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա մարտական գործողությունների։ Ըստ թերթի տվյալների՝ տարեսկզբին Կիևում հույս ունեին, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել ժամանակավոր համաձայնության։ Ուկրաինական կողմը պատրաստ էր քննարկել Դոնբասից զորքերի դուրսբերման հարցը՝ ուժերի փոխադարձ հետքաշման պայմանով։ Մինչդեռ Կրեմլը պահանջում էր Ուկրաինայի զինված ուժերի միակողմանի նահանջ և հրաժարվում էր ընդունել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք ենթադրում էին այլ երկրների զինվորականների տեղակայում։ Վլադիմիր Պուտինը հավանություն չի տվել քննարկվող համաձայնությունների տարբերակներից ոչ մեկին։ Մայիսի 22-ին Միացյալ Նահանգները հայտարարել է բանակցային գործընթացից դուրս գալու մասին։ The Economist-ի լավատեսորեն տրամադրված ուկրաինացի և արևմտյան աղբյուրները թույլ են տալիս, որ դիվանագիտական գործընթացը կարող է վերսկսվել ամռանը, սակայն շատ ավելի հավանական է համարվում պատերազմի շարունակումը՝ քանի դեռ Ուկրաինան կամ Ռուսաստանը չեն հայտնվել ավելի թույլ դիրքերում։ Վլադիմիր Պուտինի հաշվարկները պատերազմի վերաբերյալ չեն փոխվել, և նա նախկինի պես մտադիր է շարունակել մարտական գործողությունները. անցած շաբաթվա վերջին այս մասին գրել է The Guardian-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին։ Նրանցից մեկի խոսքով՝ Պուտինը ծրագրում է մինչև տարեվերջ ամբողջական վերահսկողություն սահմանել Դոնբասի նկատմամբ։ «Պուտինը կենտրոնացած է Դոնբասի վրա և մտադիր չէ կանգ առնել, քանի դեռ չի հասել այդ նպատակին»,- նշել է զրուցակիցներից մեկը։ The Guardian-ի աղբյուրները հայտնում են, որ Պուտինը հավատում է ռազմաճակատում Ռուսաստանի մոտալուտ բեկմանը։ «Իհարկե, պաշտոնյաներն ու զինվորականները նախագահի համար ամեն ինչ վարդագույն գույներով են ներկայացնում,— ասել է Կրեմլին մոտ կանգնած



