Աստանայում անցկացվելիք հանդիպմանը ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կանդրադառնան Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտման հարցին, սակայն արդյոք այս թեմայով հայտարարություն կլինի, նրանք կորոշեն ինքնուրույն։ Այդ մասին «Вести» լրատվական ծառայությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մայիսի 27-ին Ռուսաստանի ղեկավարը եռօրյա այցով ժամանել է հանրապետություն։ «Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը, և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, լինելու է օրակարգում»։



