Ադրբեջանական կապիտալը` Թուրքիայում

Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) վերջին տվյալների համաձայն՝ 2026-ի հունվար-ապրիլ ամիսներին Թուրքիայում գրանցվել է ադրբեջանական կապիտալով 84 նոր ընկերություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Այս ցուցանիշը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական ու առևտրային ինտեգրման խորացման մասին, քանի որ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ նոր ընկերությունների թիվն աճել է 35-ով։ Չնայած նորաբաց ընկերությունների թվի աճին, դրանց ընդհանուր կապիտալի ծավալը նվազել է։ 2026-ի առաջին չորս ամսում ադրբեջանական բաժնեմասով ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 193.287.000 թուրքական լիրա (4.2 մլն դոլար), մինչդեռ 2025-ի նույն ժամանակահատվածում երբ ընկերություններն ավելի քիչ էին այդ ցուցանիշը հասնում էր 367.750.000 լիրայի (8 մլն դոլար)։ Ադրբեջանցի գործարարների համար Թուրքիայում ներդրումների ամենագրավիչ կենտրոնը շարունակում է մնալ Ստամբուլը։ Նոր ընկերությունների ճնշող մեծամասնությունը՝ 58-ը, հիմնադրվել է հենց Ստամբուլում՝ 152.550.000 լիրա (3.3 մլն դոլար) ընդհանուր կապիտալով։ Ներդրումների մեջ առաջատարն առևտրի ոլորտն է, որտեղ գրանցվել է 20 ընկերություն։ Մնացած 64 ընկերությունները գործունեություն են ծավալում արտադրության, ծառայությունների մատուցման, շինարարության և լոգիստիկայի ոլորտներում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6136

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով