Թղթերը բերեցին, ասացին՝ տղա՛ ջան, ստորագրի՛ր. Աբրահամ Գասպարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. ԱՄՆ-ը շատ պրագմատիկ է մոտենում հարցին. կա խնդիր, որը պետք է լուծվի: ԱՄՆ-ը համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետությունն է վերաձևում, Չինաստանն ու Ռուսաստանը վիճարկում են այն: Դրա համար ուշադրություն չեն դարձնում մանր խնդիրներին ու պետություններին: Մարկո Ռուբիոն այստեղ ի՞նչ խոսեր: Ամեն բան կարող էր մեկ զանգով կարգավորել: Այդ ամենը, առանց այս իշխանության մասնակցության, արդեն իսկ բանակցվել է: Թղթերը բերեցին, ասացին՝ տղա՛ ջան, բերել ենք, ստորագրի՛ր : Ռազմավարական այդ փաստաթուղթը համագործակցության երկարատև պլան է, շրջանակային համաձայնագիրն ավելի շատ տեխնիկական և այդ ծրագրերը կյանքի կոչելու համար համապատասխան սխեմաները շրջանցող փաստաթուղթ է: Մեր երկրում որևէ նորմալ թարգմանիչ չկա՞, թե՞ միտումնավոր են փաստաթղթերը սխալ թարգմանում: Երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի հայերեն ու անգլերեն փաստաթղթերի միջև հսկայական տարբերություն կա: Որտե՞ղ է իրականացվելու TRIPP-ը, ո՞րն է դրա աշխարհագրությունը. չի երևում: Այսինքն՝ Ալիևը ճիշտ էր, երբ ասում էր՝ ես հայի երես չպիտի տեսնեմ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով