2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող Կարեն Գևորգյանի հայրը՝ Ազատ Գևորգյանը , մայիսի 11-ից սկսած՝ մի քանի օր շարունակ նստացույց էր իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իր որդուն։ Նա այս քայլին ստիպված էր գնացել, քանի որ պատկան մարմիններից, այդ թվում՝ Կառավարությունից, իր որդու և առհասարակ անհետ կորած համարվող տղաների վերաբերյալ տեղեկատվություն իրենց չեն փոխանցում, նույնիսկ չեն ասում, թե ինչ աշխատանքներ են իրականացնում՝ նրանց մոտավոր գտնվելու վայրը ճշտելու վերաբերյալ։ Այսօր Ազատ Գևորգյանը 168.am -ին փոխանցեց, որ պատկան մարմինները կրկին անգործության են մատնված, նույնիսկ Քննչական է գնացել, բայց իրեն հստակ որևէ բան չեն ասել։ «Այս պահին նստացույցս դադարեցրել եմ, հիմա մտածում եմ՝ հետագա ինչ քայլեր պետք է իրականացնեմ։



