Լատվիայում սկսել են «վիշապի ատամներ» տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին

Լատվիան սկսել է հակատանկային «վիշապի ատամներ» տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել է LSM լրատվական պորտալը։ Ըստ աղբյուրի՝ սահմանով ռազմական տեխնիկայի առաջխաղացումը զսպելու համար տեղադրվում է 10 մետր լայնությամբ երեք շարք պատնեշ։ Դրանց յուրաքանչյուր տարրը կշռում է մոտ 1,5 տոննա։ Բացի այդ, նախատեսվում է նաև հակատանկային խրամատ փորել սահմանի երկայնքով։ Պորտալը նշում է, որ այս պատնեշները տեղադրվում են պետության կարիքների համար օտարված հողերում։ Դրանք նախկինում մասնավոր տարածքներ ենբ եղել, որոնք պետությունը վերցրել է պաշտպանական նպատակներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով