Սա գործարք էր՝ իշխանություն՝ Սյունիքի դիմաց. 2021-ին Պուտինի նկարի առաջ էր մոմ վառում, հիմա՝ Թրամփի. ինչ էր Հայաստան գալիս Ռուբիոն ինքնաթիռից խոսել Լավրովի հետ. Սուրեն Սուրենյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Սուրեն Սուրենյանցն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Այսօրվա զորահանդեսը նախընտրական դեկորացիա է: Առնվազն տարակուսելի է նման զորահանդեսի անցկացումը, երբ պարտվածի, նվաստացածի, Ալիևի վասալի կարգավիճակից երկիրը դուրս չես բերել: Սա թույլատրված զորահանդես է: Սա բեմականացված միջոցառումն էր, որի նպատակը մի քանի քվե իր օգտին ավելացնելն է: Հիշում եք, չէ՞, որ Փաշինյանն ասում էր՝ արտաքին գործընկերներին համոզել եմ, որ զորահանդեսը չդիտեն ռազմատենչություն: Եթե ընտրությունները լինեին սեպտեմբերի 23-ին, զորահանդեսը կաներ սեպտեմբերի 21-ին: Էլի ամեն ինչ հասկանալի կլիներ, եթե գռեհիկ ոճաբանությամբ հակադրության մեջ այս պարտված, ողնաշարը կոտրված բանակը չդրվեր մեր՝ մինչև 2020թ. ունեցած հաղթական բանակի հետ: Արդեն իսկ բարոյականության խնդիր է ռազմագերիներ ունենալու պարագայում զորահանդես անելը, մանավանդ, որ նրանց շարքում գեներալներ կան, որոնք մեծ դեր ունեն մեր Զինված ուժերի կայացման գործում : Աբսուրդ է, չէ՞, որ բանակում բանակային հանցագործություն կատարած մեկը ղեկավարում է պաշտպանական գերատեսչությունը: Սա ծաղր էլ չէ, չգիտեմ՝ ինչ է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով