ԱԺ նիստը չկայացավ 104 բացակայի պատճառով. ովքե՞ր են 3 «գերազանցիկները»

ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստն այսօր ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով։ Բացակա էին 104 պատգամավորներ, գրանցվել էին ընդամենը 3-ը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, նախկին ՔՊ-ական, ներկայում անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով քվորում ապահովվելու համար պետք է լինի առնվազն 54 պատգամավոր։ «Նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց հաշվետվություններն ու ակնկալելու վստահություն նոր կառավարության կազմման հարցում»,- ասաց Արշակյանը՝ հեռուստադիտողների համար մեկնաբանելով պատգամավորների բացակայությունը; Հատկանշական է, որ այսօր նիստին գրանցված 3 պատգամավորներն էլ հաջորդ գումարման ԱԺ-ում չեն լինելու։ Հակոբ Արշակյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և մասնավոր հատվածում գործունեություն ծավալելու մասին, իսկ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն իրենց ստեղծած կուսակցությունով ընտրություններին մասնակցող որևէ ուժի նախընտրական ցուցակում տեղ չստացան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5850

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով