Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել: Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Ռումինիայում բնակելի շենքին ռուսկան ԱԹՍ-ի հարվածին: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։ Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին՝ վիրավորելով խաղաղ բնակիչների։ ԵՄ տարածքում։ Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Ռումինիային և նրա ժողովրդին։ Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- գրել է Լայենը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:



