Հոսանքը «թանկանում» է

Հաշվի առնելով քաղաքական հետևանքները՝ ընտրություններից առաջ իշխանություններն ամեն ինչ արեցին խուսափելու էլեկտրաէներգիայի թանկացումից։ Սակայն այն, ինչ այս պահին տեղի է ունենում էներգահամակարգում՝ մոտ ժամանակներս անխուսափելիորեն տանելու է հոսանքի սակագների բարձրացման, ու դրանից խուսափել անհնարին է լինելու։ Պատճառն այն է, որ համակարգում էապես ավելացել է թանկ հոսանքի արտադրությունը։ Դա տեղի է ունեցել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների կտրուկ ավելացման հետևանքով։ Տարեսկզբին ջերմային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ավելի քան 45 տոկոսով։ Նախորդ տարվա 857 մլն կիլովատտի փոխարեն, այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 1 մլրդ 244 մլն կիլովատտ հոսանք՝ շուրջ 387 միլիոնով ավելի, քան անցած տարի։ Սա էներգաարտադրության հաշվեկշռի չափազանց լուրջ փոփոխություն է, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ սակագների վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով