«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 16-22-ը։ Oդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձորում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 16-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գրազանցել, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայիսի 16-17-ը և19-ին, իսկ Հրազդանում՝ մայիսի 16-ին։ Ալավերդիում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:



