Առաջին օրերին կարճատև անձրևները կշարունակվեն

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ամռան առաջին օրվա ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17…+19 աստիճան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով