Հայաստանում իրականացված վարկային քաղաքականությունը բերել է նրան, որ բնակչությունը համատարած հայտնվել է վարկերի բեռի տակ։ Վարկ վերցնելը գուցե նորմալ է, բայց նորմալ չէ, որ վարկային բեռի աճն առաջ է ընկնում եկամուտներից։ Այնպես է ստացվել, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ վերջին տարիներին բնակչության վարկային բեռն անհամաչափ ավելի արագ է աճել, քան եկամուտները։ Սա ռիսկեր է ստեղծել՝ ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի մյուս մասնակիցներ համար։ Տնային տնտեսությունների վարկային բեռի անհամաչափ աճը սկսել է մտահոգել Կենտրոնական բանկին։ Աճել է տնային տնտեսությունների՝ ինչպես պարտքի, այնպես էլ՝ պարտքի սպասարկման բեռը:



