Հայաստանը վաղաժամ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի հնարավոր խզման վնասի հաշվարկը։ Այս մասին Աստանայում «Վեստիի» համար լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Հայաստանին հարց էր ուղղել, թե որքան ժամանակ կարելի է նստել երկու աթոռի վրա: Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով։ «ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ։ Երբ այս հարցը կդառնա հրատապ, այդ ժամանակ մենք կունենանք կոնկրետ մանրամասներ, իսկ անհրաժեշտության դեպքում կանցկացնենք սթրես թեստեր», – ասել է Գրիգորյանը։ Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքներ առաքելու հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները տեխնիկական են և շուտով կվերանան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի վերաբերյալ եզրակացություններ անելն անիմաստ է։ Գրիգորյանը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը, որ չեն մտահոգվում ապրանքների բարձր գներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։ «Իհարկե, ես համամիտ Հայաստանի վարչապետի հետ։ Դա ըստ էության այդպես է», – ասել է Գրիգորյանը։ Այնուամենայնիվ, նա դժվարացել է պատասխանել՝ ինչպես կհարստանա` ընդգծելով, որ իր համար բարդ կլինի պարզապես այս պահինպատասխանել այդհարցին։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են



