Իրանի տարածքային ջրերի վրա ԱՄՆ-ի ԱԹՍ է խnցվել

Ամերիկյան MQ1 անօդաչու թռչող սարքը խախտել է օդային տարածքը Իրանի տարածքային ջրերի վրա: ՀՕՊ ուժերը խոցել են այն, ասված է ԻՀՊԿ տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։ «Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ բանակի MQ1 անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել էր Իրանի տարածքային ջրեր՝ թշնամական գործողություն իրականացնելու մտադրությամբ, անմիջապես հայտնաբերվել և խոցվել է ԻՀՊԿ ժամանակակից ՀՕՊ համակարգի հրթիռներով ու վայր գցվել»,- ասված է Tasnim գործակալության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ: ԻՀՊԿ-ում նշել են, որ Իրանի տարածքային ջրերի վրայի օդային տարածքը գտնվում է լիակատար վերահսկողության տակ, և դրա ցանկացած խախտմանը կտրվի վճռական պատասխան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5846

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով