Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե Հայաստա՞ն։ Հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև։ Եվ այդ ընտրությունը լինելու է ճակատագրական և երկարաժամկետ։ Երկար կարելի էր գրել, բայց կարճ ասեմ: Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար: 1. «Տյումեն» – կամ մարդա մի տեղ գաղթելու ենք, անհույս ապագայի կամ սոցիալական պատճառնեռով, ու ժամանակի մեջ կորենք անհետ: 2. «Կիլիկիա» – կամ գաղթելով, կուտակվելու ենք այլ վայրում՝ Հայաստան վերակերտելու բուռն ցանկությամբ ու… հետո կորենք: 3. «list.am» – կամ սեփական երկրում տնվոր ենք մնալու, վճարելով թուրքի գեոպոլիտիկ “կոմունալները” ու էլի կորենք։ 4. ՀԱՅԱՍՏԱՆ – կամ տեր ենք լինելու մեր երկրին: Հիշեք, որ ընտրելու եք նաև ձեր դեռևս չծնված երեխաների և թոռների փոխարեն և համար։ Գնա՛, որ գնա՛ն»:



