Փախել էի Հայաստանից, բայց վերադարձա՝ հասկանալով, որ այստեղ անելիք ունեմ. Լիլիթ Ալթունյան

«Մանկական գրականությունը երեխաներին տալիս է երևակայելու հնարավորություն, զարգացնում է գեղագիտական ճաշակը։ Եվ եթե մենք կարող ենք երեխաների համար խաղալիքներ գնել, ապա կարող ենք գրքեր էլ գնել։ Կարծում եմ մանկական գրականության հանդեպ մեր վերաբերմունքն է ոչ ճիշտ, չենք կարևորում։ Ո՛չ մանկական գրականություն ստեղծողներին ենք լուրջ ընդունում, ո՛չ էլ մանկական գրականությունը։ Թվում է՝ ով էլ ուզի՝ կգրի։ Բայց այն ավելի լուրջ ու պատասխանատու է, քան մեծերի համար ստեղծվողը»,- 168TV -իի հետ զրույցում ասաց մանկագիր, նկարազարդող, անիմացիոն ռեժիսոր Լիլիթ Ալթունյանը։ Մանկագիրը վստահ է, որ մանկական գրականության թեմաները պետք է համապատասխանեն այսօրվա երեխայի պահանջներին։ «Իմ հերոսներն ունեն երազանքներ, վախեր, կարիք՝ գտնելու իրենց հարցերի պատասխանները։ Օրինակ, «Կապույտ աղվեսը» պատմվածքը ծնվել է իմ փորձից։ Այն պատկանելիությունը գտնելու մասին է։ Ես փախել եմ Հայաստանից՝ կարծելով, որ այն տեղը չէ, որտեղ ծնվել եմ, ու հետո կյանքը ինձ պտտել, հետ է բերել, ու ուրիշ աչքերով եմ նայել իմ երկրին, հասկացել եմ, որ այստեղ անելիք ունեմ»,- նշեց մանկագիրը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով