Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։ Նիկոլին մի հավատացեք, նայեք և համոզվեք։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ-ում ասում էր. «Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, և Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր և հպարտ,ինչպես այսօր է, ինչպես եղել է»։ Սա ես չեմ ասել, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այսօր ի՞նչ է ասում նա։ Ասում է՝ Արցախը ե՞րբ է մերը եղել։ Քիչ անց ասում է՝ Արցախը տրվել էր դեռ 1996-ին։ Վաղն էլ կարող է ասել՝ ինչո՞ւ Զանգեզուրը երբ է մերը եղել, կամ Սևանի մի ափն է մերը, կամ ՝ Երևան չէ, այլ՝ Իերիվան է ու այդպես շարունակ։ Որպեսզի հետո գլխներիդ չտաք, հունիսի 7-ին գնացեք քվեարկության ու մի ընտրեք Նիկոլին։ Ընտրեք ընդդիմադիր առաջատար ուժերին, որպեսզի ձեր ձայնը չկորի։ Հունիսի 8-ը առանց կապիտուլյանտների»:



