«Դասեր» հաղորդաշարի հյուրն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի ամեն հաջորդ ընտրություն իր խայտառակությամբ ավելի աննախադեպ է դառնում, և հասարակությունը պատրաստ է դրան ու չի տրվելու հայհոյախառն հիստերիկային, ահաբեկումներին, վարչական ռեսուրսի պրեսինգին: Նիկոլ Փաշինյանին վստահեցնում եմ՝ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերն իրեն սյուրպրիզներ են սպասում: Մարդիկ ձայն չեն տալու իրենց վախեցնողներին: Անելու շատ բան կա, նայած՝ ինչ մարտահրավեր կնետվի: Վանաձորը գլխատվել է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, Վանաձորը չի կառավարվել վերջին 5 տարիներին, Վանաձորին Նիկոլ Փաշինյանը խորթ զավակի պես է վերաբերվել, և վանաձորցին ոչ մի պարագայում ձայն չի տալու նրան: Իր հանրահավաքի ժամանակ շատ քիչ վանաձորցիներ էին մասնակցում: Վանաձորցուն թույլ չեն տվել ունենալ ոչ միայն ընտրված քաղաքապետ, այլև թույլ չեն տվել, որ ավագանին աշխատի: Ինչ էլ արել են Վանաձորում, որ իրենց շոուներում ցույց են տալիս, դա կամ իմ կառուցածն է, կամ իմ սկսածը ավարտին հասցրածը: 5 տարի գողացել են վանաձորցու քվեն, ստիպել հաշտվել այնպիսի իրողությունների հետ, որոնք առկա են, ասենք, Հյուսիսային Կորեայում :



