Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ , Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով : Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում : Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ : Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավոր ումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ :



