Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի

Սուրեն Սուրենյանցը գրում է. « Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր: Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում: Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի, ՔՊ-ի քաղաքական սնանկությունը, սպառվածությունը: Քաղաքական հարթության վրա ձախողված ՔՊ-ականները վերջին տասն օրվա ընթացքում անընդհատ ուղղակի կամ անուղղակի ժողովրդին սպառնում են ընտրությունների նախօրյակին ծրագրված ռեպրեսիաներով, այլանդակություններով: Տպավորություն է, որ ռեպրեսիաների, այլանդակությունների «ծրագրավորման» կենտրոնը ՔՊ վարչությունը կամ խմբակցությունն են: Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության, հարամության ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր սցենարների, պետք է դիմակայենք յուրաքանչյուր մարտահրավերի: Սա ոչ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության, այլ մեր հասարակության կարևոր առաքելությունն է՝ ստորացման և նվաստացման, խեղճության այս ամոթալի էջը փակելու ճանապարհին: Հունիսի 7-ին քվեարկեք համար 7-ին: Պարտաստվեք լավ փոփոխությունների»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5753

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով