Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող լցանավի կալանման մասին

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Երեկ առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Tagor հերթական նավթատար լցանավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի շարք գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ», – գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում: Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև «ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը»։ «Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5760

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով