Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում, և առկա է շահագրգռվածություն դրանց զարգացման հարցում։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ինֆորմացիոն գործակալությունները։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ»,- ասված է հեռագրի տեքստում։ Ռուսաստանի առաջնորդը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարօրություն և հաջողություններ։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Փաշինյանը դառնում է 51 տարեկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5770

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով