EuroNews-ում հրապարակված արդյունքները չեն համապատասխանում իրականությանը․ «Բրեվիս»-ը հերքում է

Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 31-ին EuroNews -ով հրապարակված, և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոց-հարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում «Բրեվիս» ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մայիսի 5-11 անցկացված հարցման պաշտոնական հրապարակումը առ 22.05.2026թ. հասանելի է միայն այս հղումով : Հայտնում ենք նաև, որ «Բրեվիս» ընկերությունը պատասխանատու է միայն դաշտային աշխատանքների իրականացման համար, հետազոտության մեթոդաբանության և վերլուծության հետ կապված հարցերը պատվիրատուի իրավասությունների դաշտում են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով