Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնում՝ իր արտաքին հովանավորներին հաճոյանալու համար։ Պատրաստ է մինչև վերջ վատություն անել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ինքնիշխանության քողի տակ կործանում է երկրի տնտեսությունը՝ թքած ունենալով հետևանքների վրա։ Այնպիսի մարտահրավերներ է ստեղծել, որոնք սպառնում են պայթեցնել տնտեսությունն ու ժողովրդին կանգնեցնել հերթական ծանր փորձությունների առաջ։ Աստիճանաբար ուրվագծվում են այն ցուրտ ձմեռները, որոնք Նիկոլ Փաշինյանի արտաքին հովանավորները խոստանում էին Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ռուսական գազի մատակարարման պայմանների վերանայումը, որի շուրջ խոսակցություններն այլևս զուտ խոսակցություններ չեն, սպառնում են կաթվածահար անել Հայաստանի ոչ միայն էներգետիկ համակարգը, այլև ամբողջ տնտեսությունը։ Նիկոլ Փաշինյանի այն հաթաթաները, որ՝ գազը կտրեք՝ մենք մերը կունենանք, հերթական ծաղն է ժողովրդի հանդեպ։ Հայաստանը սեփական գազ չունի ու չի կարող ունենալ։ Հույսեր կապել նրան հետ, որ օրերից մի օր «Թրամփի ուղով» գազատար կկառուցվի ու դրանից Հայաստանը կվերցնի իր փայը, ծիծաղելի է։ Ժողովուրդն ու տնտեսությունը չի կարող տարիներ սպասել, մինչև այդպիսի գազատար կանցնի Հայաստանով։ Այն էլ դեռ հարց է՝ կանցնի՞, թե՞ չի անցնի։ Ոչ մեկի աչքերը չեն սառել՝ Հայաստանին «սեփական գազով» ապահովել։



