Էդուարդ Շարմազանովը գրում է. Նիկոլիզմի համառոտ ռեզյումեն։ Հայաստանի պատմության մեջ միայն Նիկոլն է 4-5 մլրդ դոլարի զենք թողել Ադրբեջանին։ Միայն Նիկոլն է, իր նախորդներից ստանալով 42 հազար քառ.կմ հայրենիք, այսօր 29.8 հազարի համար երազում։ Միայն Նիկոլն է ասել` Արցախը Հայաստան է եւ վերջ ու հետո հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է։ Միայն Նիկոլի օրոք է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունը հայտնվել Բաքվի բանտերում։ Միայն Նիկոլն է հարձակվել Հայ Եկեղեցու եւ Վեհափառի վրա։ Միայն Նիկոլի օրոք է ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ. կմ օկունացված Ադրբեջանի կողմից։ Միայն Նիկոլի օրոք է Արցախում տեղի ունեցել էթնիկ զտում։ Սա է նիկոլիզմի համառոտ ռեզյումեն՝ պարտություն, հայրենազրկում ու թրքահպատակություն։



