Իրանը ԱՄՆ-ին և Իսրայելին սպառնացել է «լուրջ հետևանքներով»՝ Լիբանանին հասցված հարվածների պատճառով

Իրանցի բարձրաստիճան պատգամավորներից մեկը նախազգուշացրել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի համար լուրջ հետևանքների մասին, եթե Լիբանանին հասցվող հարվածները շարունակվեն։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին միացել է Թեհրանի մյուս պաշտոնյաներին՝ X հարթակում հանդես գալով հրապարակային հայտարարությամբ։ «Եթե Լիբանանի վրա հարձակումները ամբողջությամբ չդադարեն, հետևանքները լուրջ կլինեն սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի համար», — գրել է Ազիզին։ Նա ընդգծել է, որ խոսքը խորհրդանշական սպառնալիքների մասին չէ։ «Նրանք շատ լավ հասկանում են, որ սա դատարկ խոսքեր չեն, և մենք պատրաստ ենք ռազմական պատասխան տալ», — հավելել է նա։ Հայտարարությունը հնչել է տարածաշրջանում պահպանվող լարվածության և Իրանի, Իսրայելի ու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապված ուժերի միջև փոխադարձ սպառնալիքների ֆոնին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5822

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով