ՀՕՊ–ն այս գիշեր շուրջ 150 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 148 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Անցած գիշերվա ընթացքում` հունիսի 1-ի ժամը 20։00-ից մինչև հունիսի 2-ի ժամը 7։00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները 148 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5823

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով