Karevor News

Karevor News

Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական բարձր մակարդակի հարաբերություններին,…

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահ Տոկաևին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Վերջինս ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փոխադմինիստրատոր Հաոլյան Սյուի պատվիրակությանը: Ողջունելով ՄԱԿ-ի բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ ձևավորված ռազմավարական համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների,…

ՌԴ-ի հետ հարաբերությունների ռադիկալացումը մեր ոճը չէ երկաթուղու հարցում Հայաստանը կգործի ինքնուրույն

Հայաստանի երկաթուղու ապագան կրկին բանակցությունների սեղանին է։ Վարչապետի և «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի երեկվա հանդիպումից հետո, սակայն, առանցքային հարցերը բաց են մնում․ ո՞վ և ի՞նչ պայմաններով է վերականգնելու Թուրքիայի ու Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը, և որքանո՞վ է ռուսական կոնցեսիոն կառավարումը համատեղելի…

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում «Wine Trader» լցանավի վրա հրդեհի բռնկման հետևանքով անձնակազմի 12 անդամներից յոթն անհետ կորել են։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։ Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող «Wine Trader» նավը գտնվում էր Դանուբ գետի՝ Սուլինայի…

Հայաստանն ու Լիտվան կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության…

Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում

Հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու…

Առաջարկում եմ «3+3»-ի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, մյուսը՝ Երևանում. Լավրով

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի մասին։ «Մենք մի քանի անգամ հանդիպել ենք և հիմա սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան այն մասին, թե ով է հյուրընկալելու այս խմբի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։…

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Եվրամիության ղեկավարներին հայտնել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հատկապես՝ ձմռանն ընդառաջ։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսի ժամանակ, որը…