Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փոխադմինիստրատոր Հաոլյան Սյուի պատվիրակությանը: Ողջունելով ՄԱԿ-ի բարձրաստիճան հյուրին՝ ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի հետ ձևավորված ռազմավարական համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, էներգախնայողության, ջրային ռեսուրսների կառավարման, աղետների ռիսկերի նվազեցման և այլ ուղղություններով։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստանի համար ՄԱԶԾ 2026-2030 թթ․ ծրագրային փաստաթղթի իրականացման շուրջ՝ կարևորելով դրանում սահմանված առաջնահերթությունները, և արձանագրել են, որ դրանք լիովին համահունչ են ՀՀ կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի նպատակներին և թիրախներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 15875

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով