Հայաստանի երկաթուղու ապագան կրկին բանակցությունների սեղանին է։ Վարչապետի և «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի երեկվա հանդիպումից հետո, սակայն, առանցքային հարցերը բաց են մնում․ ո՞վ և ի՞նչ պայմաններով է վերականգնելու Թուրքիայի ու Նախիջևանի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը, և որքանո՞վ է ռուսական կոնցեսիոն կառավարումը համատեղելի Հայաստանի նոր տարածաշրջանային նպատակների հետ։ Կանդրադառնանք նաև Մոսկվայի կողմից պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքն արգելելու որոշմանը և ԱՄՆ-ից նոր վերադարձած Թագուհի Ղազարյանի այցի արդյունքներին։ Ներքին օրակարգում ևս կարևոր հակասություններ կան․ 204 գիտնականներ ահազանգում են գիտության անբավարար ֆինանսավորման մասին, մինչդեռ կառավարությունը գիտելիքահեն տնտեսությունը հռչակում է ռազմավարական առաջնահերթություն։ Իսկ COP17 համաշխարհային բնապահպանական համաժողովին ընդառաջ ազդարարվել է Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը։ Այս որոշումների տրամաբանության, դրանց հնարավոր հետևանքների և իշխանության քաղաքական պատասխանատվության մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



