Karevor News

Karevor News

Կենդանաբանական այգուց զեբրը դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան…

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը

> —> ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Նորիկ Բերնեցյանին պատկանող (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Կ․ Դեմիրճյան 25/2) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցի պատերի որոշ…

ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։ Լռության րոպեից առաջ հայտարարվել…

ԱՄՆ-ն կարող է դուրս բերել ամերիկյան զորքերը Իտալիայից և Իսպանիայից. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է դուրս բերել ամերիկյան զորքերը Իտալիայից և Իսպանիայից. ըստ լրատվամիջոցների՝ այս մաիսն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես կարող եմ դա անել։ Եվ ինչո՞ւ ոչ։ Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան սարսափելի է պահում իրեն, բացարձակապես…

Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին Բերդ» ջրատարի վթարման հետևանքով, ս.թ. մայիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և…

Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց

Իրանին առնչվող լցանավ է ապրիլի 30-ին մտել Հորմուզի նեղուց. հայտնում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հինգշաբթի առավոտյան արձանագրվել է Իրանի հետ կապված միայն մեկ լցանավի մուտքը Պարսից ծոց, որից օրվա ընթացքում որևէ նավի ելք չի գրանցվել։ Մինչդեռ, չորեքշաբթի օրը գրանցվել է…

Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում․ Ջանի Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ Իրանի ազգային հավաքականը կմասնակցի 2026 թվականի աշխարհի առաջնությանը ԱՄՆ-ում։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրանի ընտրանին աշխարհի առաջնության իր տեղն ապահովել է «նախապես և բացառապես մարզական սկզբունքով», ուստի ՖԻՖԱ-ն մտադիր է խորին…

21 ժամ ջուր չի լինի Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով մայիսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,…

Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը

ԱՄՆ նախագահի դեմ ապրիլի 30-ին մահափորձ կատարելու համար մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենը չի վիճարկել դատավարության ընթացքում կալանքի տակ գտնվելու վերաբերյալ դատարանի որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի դահլիճից տեղեկացրել է РИА Новости-ի թղթակիցը։ Կալիֆոռնիայի 31-ամյա բնակիչ Ալենը ապրիլի 25-ին կրակոցներ…

Ավելի քան 30 մլն մարդ կարող է աղքատության մեջ հայտնվել Իրանի շուրջ հակամարտության պատճառով. ՄԱԿ

Իրանի շուրջ հակամարտությունը սպառնում է աղքատության մեջ գցել ավելի քան 30 միլիոն մարդու 160 երկրներում: Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Կրոոն։ «Մենք կատարել ենք հետազոտություն պատերազմի վեց շաբաթվա արդյունքներով, և մեր գնահատումներով, նույնիսկ…