ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։ Լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած ՖԻՖԱ-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա խաղացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում, որոնցից վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն (1952, 1953, 1956, 1958 թվականներին) և կրկնակի գավաթակիր (1950, 1958): Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ): 1958 թվականին, Անգլիայի հավաքականի հետ խաղում (2։2), դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի պատմությունում ԽՍՀՄ ընտրանու առաջին գոլի հեղինակը ։ Հետագայում Սիմոնյանը մարզել է «Սպարտակը», Երևանի «Արարատը», Օդեսայի «Չեռնոմորեցը» և ԽՍՀՄ հավաքականը։ Նրա ղեկավարությամբ սպարտակցիները 1962 և 1969 թվականներին դարձել են ԽՍՀՄ չեմպիոն։ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին հասավ պատմական նվաճման՝ դառնալով ԽՍՀՄ և գավաթակիր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով