Karevor News

Karevor News

«Հայաստանից վերադառնալով Իգդիր՝ անկեղծորեն ամաչում ենք և անհարմար մեզ». Թուրքիայի քաղաքացի

Թուրքական «Yeşil Iğdır» լրատվական կայքը գրում է, որ Իգդիրից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպողների թիվն աճել է։ Նշվում է, որ Վրաստանի տարածքով Հայաստան ժամանած քաղաքացիներն այցելում են մայրաքաղաք Երևան և այլ քաղաքներ ու լուսանկարներ հրապարակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Լրատվական…

«Euronews English, welcome to the “Fakenews”». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. «Euronews English, welcome to the “Fakenews”. Ինձ հետաքրքիր է (շատ միամիտն եմ), Եվրոպական Միության նորաթուխ առաքելությունը Հայաստանում՝ EUPM Armenia, ինչպե՞ս կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը։ Չէ՞ որ նրանց մանդատը «աջակցել Հայաստանին՝ դիմակայելու բազմաշերտ սպառնալիքներին, ինչպիսիք…

Հունգարիայի նոր վարչապետը կհանդիպի Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ

Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարն այս շաբաթ իր առաջին պաշտոնական հանդիպումները կանցկացնի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ հունիսի 2-ին կմեկնի Բեռլին, իսկ հունիսի 3-ին՝ Փարիզ։ «Վաղը ես…

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ : Այս մասին հայտնում է պաշտպան Արսեն Բաբայանը։ «Դատարանը կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը` արգելելով Վազգենին հրապարակային խոսքը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և…

Իրանն ԱՄՆ-ի հետ քննարկում է վնասի փոխհատուցման համար միջոցներ հատկացնելու մեխանիզմը

Իրանը և ԱՄՆ-ն հաղորդագրությունների փոխանակման ընթացքում քննարկում են պատերազմի ժամանակ հասցված վնասի փոխհատուցման համար Թեհրանին միջոցներ հատկացնելու մեխանիզմը, որը կարող է ներառվել ամփոփիչ համաձայնագրում: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Հուշագրի կետերից մեկը պատերազմի պատճառած…

Մոսկվայի հեռախոսային էթիկետը. ինչո՞ւ է Պուտինը զանգում Փաշինյանին ռուս պաշտոնական սպառնալիքների և տնտեսական սանկցիաների ֆոնին

Հայ-ռուսական հարաբերություններում ընթացող կտրուկ էսկալացիան և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների սուր հռետորաբանությունը վերջին օրերին ստացան արձանագրային նոր շրջադարձ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տոնի առթիվ, տեղի է ունենում երկկողմ հարաբերությունների աննախադեպ սառեցման և Մոսկվայի կողմից կիրառվող ուղղակի…

Շղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա

Այսօր` հունիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Մարտին Պ.-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Lada Priora» մակնիշի, Արարատի մարզի…

ԵԱՏՄ երկրները մինչև դեկտեմբեր պետք է քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբերանգները. Պեսկով

ԵԱՏՄ երկրների ղեկավարների քառակողմ հայտարարությունը ենթադրում է, որ միությունում Հայաստանի գտնվելու նրբությունների հետ կապված բոլոր մանրամասները կմշակվեն մինչև դեկտեմբեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նա նշել է, որ երկրների համապատասխան կառույցները…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլ»-ի կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին առաջին մարզումը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը…

Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԱՄՆ միգրացիոն ծառայությունը ավելի քան 6,3 հազար երեխայի է ձերբակալել․ CBS

ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկսվելուց ի վեր ( 2025 թվականի հունվարից) ձերբակալել է ավելի քան 6,3 հազար երեխայի, այդ թվում՝ երկու ամսականից սկսած նորածինների։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը։…