՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլ»-ի կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին առաջին մարզումը կանցկացնի հունիսի 1-ին, ժամը 18:00-ին: Հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ղազախստանին: 3 օր անց Հայաստանի հավաքականը կհանդիպի Մոլդովայի հավաքականի հետ:



