Karevor News

Karevor News

Իրանի առողջապահության նախարարությունը հրապարակել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհվածների թիվը

Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության հետևանքով Իրանում զոհերի թիվը կազմում է 3483։ Ապրիլի 18-ին Իրանի նահատակների և վետերանների հիմնադրամը հայտնել էր, որ մարտերի ընթացքում զոհվել է 3468 մարդ։ «Մեր ունեցած զոհերի թիվը 3483…

«Լիվերպուլը» չի պլանավորում հեռացնել Սլոթին

Անգլիական «Լիվերպուլը» չի պլանավորում մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել գլխավոր մարզիչ Արնե Սլոթից։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ «Շշուկներին հակառակ, «Լիվերպուլը» մտադիր է պահել Արնե Սլոթին գլխավոր մարզչի պաշտոնում։ «Լիվերպուլը» չի պլանավորում փոխել իր…

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը

Իսրայելի շարունակական հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը: Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը՝ վկայակոչելով նախագահ Ժոզեֆ Աունին։ Նախագահը խորին ցավակցություն և ափսոսանք է հայտնել Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական պաշտպանության երկու անդամների զոհվելու կապակցությամբ՝ չնայած…

Աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում. Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Ուսումնասիրոլով գլոբալ զարգացումները՝ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցից, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե…

Զելենսկիի հետ տեղի ունեցածից հետո Պորոշենկոն անսպասելի հայտարարություն է արել

Վլադիմիր Զելենսկիի մերձավոր շրջապատում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը կհարվածի Ուկրաինային, նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում Politico-ն: «Ցավոք, պատերազմի ժամանակ այս տեսակի կոռուպցիոն սկանդալները լուրջ խնդիրներ են ստեղծում երկրի համար»,- ասել է նա։ Պորոշենկոն հավելել է, որ դրանք խաթարում…

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ըստ էության ծաղրում իր էլեկտորատին. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության ութերորդ տարում շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման, «թալան վերադարձնելու» թեման, ըստ էության բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին: Ինչու՞ եմ սա բնորոշում իր իսկ ընտրազանգվածի բարոյական մաշում: Որովհետեւ, այդ ընտրողները մի…

Մանկապարտեզներում այլևս դռնապաններ չեն լինի. սաների անվտանգությունը կապահովեն մանկավարժները

Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից նախադպրոցական ուսումնական հաստատություններում կկրճատվի նաև դռնապանի հաստիքը: Խոսքը Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց որոշման մասին է, որով վերանայվել են պետական…