Անգլիական «Լիվերպուլը» չի պլանավորում մրցաշրջանի ավարտից հետո բաժանվել գլխավոր մարզիչ Արնե Սլոթից։ Այս մասին Х սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ «Շշուկներին հակառակ, «Լիվերպուլը» մտադիր է պահել Արնե Սլոթին գլխավոր մարզչի պաշտոնում։ «Լիվերպուլը» չի պլանավորում փոխել իր գլխավոր մարզչին այս ամռանը»,- գրել է Սկիրան։ 47-ամյա Արնե Սլոթը «Լիվերպուլը» գլխավորել է 2024 թվականին։ Իր առաջին մրցաշրջանում թիմը հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան։ «Լիվերպուլը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ հորիզոնականը՝ 36 խաղից վաստակած 59 միավորով։



