Karevor News

Karevor News

Իսրայելը մտավախություն ունի, որ Թրամփը Իրանի հետ «անհաջող գործարք» կկնքի. CNN

Իսրայելը զգուշանում է, որ Թրամփը կարող է Իրանի հետ կնքել ոչ շահավետ համաձայնագիր. այս մասին գրում է CNN-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելում խնդրահարույց են համարում այն սցենարը, որի դեպքում համաձայնագիրը մասնակիորեն կպահպանի Իրանի միջուկային ծրագիրը, չի սահմանափակի նրա բալիստիկ հնարավորություններն…

Մահացել է լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը

: Այս մասին հայտնել է նրա գործընկեր Յուրի Ռոստը։ Մոլչանովը 75 տարեկան էր։ Նա լայն ճանաչում էր ձեռք բերել «Վրեմյա» (Время), «90 րոպե» (90 минут) և հատկապես «Կեսգիշերից առաջ և հետո» (До и после полуночи) հաղորդումների շնորհիվ։

Mercedes-Benz-ը վաճառել է Բեռլինի իր բոլոր ավտոսրահները. Bild

Գերմանական Mercedes-Benz համերկրն իր բեռլինյան բոլոր ավտոսրահները վաճառել է կանադացի ձեռնարկատեր, Alpha Auto Group ընկերության ղեկավար Կուլդիպ Բիլանին։ Խոսքը Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող յոթ մասնաճյուղերի մասին է, որոնք ունեն շուրջ 1,5 հազար աշխատակից։ Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Mercedes-Benz-ը ծրագրում է վաճառել ավտոսրահները…

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1017490.html © factor.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Լեոյի փողոց 20-101 առանձնատներ, Կոնդ թաղամաս 53-99, Մաշտոցի պողոտա 5, 5ա, 5բ, 5գ, 5դ,…

Հռոմի Պապը Իրանի դեսպանին պարգևատրել է Վատիկանի բարձրագույն դիվանագիտական պարգևով

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Մոհամմադ Հոսեյն Մոխթարիին արժանացրել է պատվո շքանշանի՝ միջկրոնական երկխոսության զարգացման և Թեհրանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Վատիկանում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Սուրբ Աթոռում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան…

Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել». Վոլոդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրավերը Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին չի կարող համարվել բարեկամական քայլ Ռուսաստանի, նրա քաղաքացիների կամ հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Բառացիորեն Հաղթանակի օրվա նախօրեին՝ տոն, որը միավորում է բոլոր ազգերի ներկայացուցիչներին,…

Ուկրաինան սկսել է կիրառել Պենտագոնի գլխավոր մատակարարի արհեստական բանականության համակարգերը. Reuters

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ամերիկյան IT հսկա Palantir Technologies-ի համահիմնադիր Ալեքսանդր Կարպի հետ և քննարկել «տեխնոլոգիական զարգացման ուղղությունները», այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատերազմի համատեքստում։ Ընկերությունը հանդիսանում է Պենտագոնի առանցքային գործընկերն ու գլխավոր մատակարարներից մեկը։ «Կան ոլորտներ, որտեղ…

ՄԱԿ-ը դատապարտել է «ՀԱՄԱՍ»-ի անդամների համար մահապատիժ սահմանող իսրայելական նոր օրենքը. IRNA

Միավորված ազգերի կազմակերպությունը Կնեսետի նախաձեռնությունն անվանել է խտրական և մարդու հիմնարար իրավունքները խաթարող։ Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հանդես է եկել Իսրայելի խորհրդարանի որոշման խիստ քննադատությամբ։ Խոսքը վերջերս ընդունված օրենքի մասին է, որը մահապատիժ է…

Ղարիբաբադին ներկայացրել է բանակցություններում Իրանի առանցքային սկզբունքները

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունի «կապիտուլյացիայի» պայմանները և չի զիջի խաղաղ նախաձեռնությունների քողի տակ իրականացվող ճնշման քաղաքականությանը։ Իրանի ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում հրապարակել է ծրագրային հայտարարություն,…