Իսրայելը մտավախություն ունի, որ Թրամփը Իրանի հետ «անհաջող գործարք» կկնքի. CNN

Իսրայելը զգուշանում է, որ Թրամփը կարող է Իրանի հետ կնքել ոչ շահավետ համաձայնագիր. այս մասին գրում է CNN-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելում խնդրահարույց են համարում այն սցենարը, որի դեպքում համաձայնագիրը մասնակիորեն կպահպանի Իրանի միջուկային ծրագիրը, չի սահմանափակի նրա բալիստիկ հնարավորություններն ու աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին, սակայն միևնույն ժամանակ կթուլացնի Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումը։ CNN-ի իսրայելցի զրուցակիցներից մեկը նշել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ Թրամփը կարող է «հոգնել» բանակցություններից և վերջին պահին Իրանի հետ կնքել ցանկացած գործարք՝ գնալով զիջումների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով