45 մլն դրամից ավելի եկամուտ, 5 անշարժ գույք և շուրջ 12 մլն դրամ արժեքով պարտատոմս. Սրբուհի Գալյանի հարստացման տեմպերը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականին 45 միլիոն 202,134 դրամ եկամուտ է ստացել․ օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Դատախազությունից ստացած նրա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կազմել են 26 միլիոն 690,752 դրամ, տրված փոխառությունների կամ բանկային…









