Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականին 45 միլիոն 202,134 դրամ եկամուտ է ստացել․ օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Դատախազությունից ստացած նրա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ կազմել են 26 միլիոն 690,752 դրամ, տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը՝ 104 հազար 140 դրամ, ստացված փոխառությունները (վարկերը)՝ 12 միլիոն դրամ, «այլ եկամուտներ» գրառմամբ նախկին ամուսնուց ստացած եկամուտը՝ 1 միլիոն 200,000 դրամ, ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձը՝ 4,446,370 դրամ, Երևանի պետական համալսարանից ստացած աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարումները՝ 760,872 դրամ։ Տարեսկզբին և տարեվերջին Սրբուհի Գալյանը տիրապետել է 5 անշարժ գույքի․ 2 հողամասի, 2 բնակարանի և 1 անհատական բնակելի տան, որոնցից երեքի դեպքում միանձնյա սեփականատերն ինքն է, մյուս երկուսի դեպքում՝ համատեղությամբ։ Ի դեպ, նախորդ տարի պաշտոնյան նշել էր 4 անշարժ գույքի մասին՝ 1 բնակարանով պակաս։ 2025 թվականի դեկտեմբերին պաշտոնյան ձեռք է բերել ъՅունիբանկ ԲԲԸЪ-ի պարտատոմսեր, որոնց արժույթը տարեվերջին կազմել է 11 միլիոն 998,005 դրամ։



