Karevor News

Karevor News

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը 2026թ․ հոկտեմբերի 26-31-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) բարձր մակարդակի հատվածի հանդիպումներին։…

Հայաստանի անկախության գինը՝ Մոսկվայի տնտեսական սպառնալիքների ներքո

Մոսկվան Հայաստանին ներկայացրել է իր ազդեցության գոտուց հեռանալու հնարավոր հաշիվը։ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հնարավոր կասեցման վերաբերյալ զեկույցում կանխատեսվում է ՀՆԱ-ի 15,6 տոկոս անկում, ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 56 տոկոս կրճատում, գազի 69 տոկոս թանկացում և հայ աշխատանքային միգրանտների պայմանների խստացում։…

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքին

Հունաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել մինչև 15 տարեկան երեխաների ու դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ սոցիալական մեդիայի…

Աչքիս՝ մի քիչ փող է մնացել, հիմա էլ ձեռքը կրակն են ընկել՝ ո՞նց ծախսեն. Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը սոցցանցի իր էջում գրել է. «Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։ Այս հայտարարությունը պիտի գրավի Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը։ Ինչո՞ւ։ Որովհետև էս վստահությունը մի բան է հուշում։ Աչքիս՝ նախորդ ընտրությունների ընտրակաշառքի բյուջեից…

ԱՄՆ-ը 11 մլրդ դոլար է ծախսել Իսրայելի պաշտպանության վրա. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին գրառում է կատարել սոցցանցի իր էջում։ «Վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ը հարկատուների գումարներից 11 մլրդ դոլար է ծախսել Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի վրա։ Իսրայելի պաշտպանության համար ԱՄՆ-ն ավելի շատ հակահրթիռային որսացող հրթիռներ է օգտագործել,…

Երևանում հայտնաբերվել են սպանության փորձի և խուլիգանության համար հետախոզվող իջևանցի երիտասարդներ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Տավուշի մարզի քրեական ոստիկանները Երևանի Լազոյի նրբանցքի տներից մեկում, հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան Իջևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածները ներկայացվել են Տավուշի մարզային…

Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

Իլհամ Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, համագործակցությունը քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Ջայշանկարի հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի տեղամասի ծառայողները, ծառայություն իրականացնելիս, օպերատիվ արձագանքել են Սիսիան համայնքի Տորունիք գյուղում անչափահաս երեխաների անհետանալու վերաբերյալ ահազանգին։ Ժամը 18։00-ի սահմաններում գյուղի բնակիչը դիմել է ծառայություն իրականացնող էկոպարեկներին՝ հայտնելով, որ երեխաները գնացել են անտառ՝ ընտանի…

Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպման օրակարգը չպետք է մեկ թեմայով սահմանափակվի. Ռուդենկո

Ռուսաստանը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հնարավոր եռակողմ հանդիպման օրակարգը չպետք է սահմանափակվի միայն մեկ թեմայով. РИА Новости-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ հարցեր, որոնք…

Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները. 18 և 19-ամյա երիտասարդները ձերբակալվել են

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների…