Իլհամ Ալիևն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, համագործակցությունը քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակութային և հումանիտար ոլորտներում։ Ջայշանկարի հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։



