Karevor News

Karevor News

Կայա Կալասի մասին մոռացել են հիշատակել ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության մեջ

ԵՄ քաղաքական ղեկավարությունը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը, ժամանել են նույն ինքնաթիռով։ Նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը…

Ձեր այցելությունը կնպաստի ՀՀ-Հյուսիսային Մակեդոնիա բարեկամության զարգացմանը․ նախագահը՝ Դավկովաին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Գորդանա Սիլյանովսկա-Դավկովաի հետ։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահն աշխատանքային այցով Հայաստանում է՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցելու նպատակով։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով իր պաշտոնակցին, շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելության և Եվրոպական քաղաքական համայնքի…

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։…

Խաղաղության իմիտացիա․ ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում Երևանի գագաթնաժողովին․ Սուրեն Սուրենյանց

Խաղաղության իմիտացիա․ ինչո՞ւ պաշտոնական Բաքուն չի մասնակցում Երևանի գագաթնաժողովին։ Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը։ «Թեև պաշտոնական Երևանը հրավեր էր ուղարկել նաև Բաքու, Եվրոպական քաղաքական համայնքի մայիսի 4-ի գագաթնաժողովին Ադրբեջանը չի մասնակցելու: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարին (և ավելի վաղ՝…

Եթե հայ ժողովուրդը «Նեմեսիսը» չաներ, երկրի վրա ապրելու իրավունք չուներ. Հովիկ Գրիգորյան

«Նեմեսիսի» անդամներն անմեղ մարդկանց չեն սպանել: Երբ երիտթուրքերը դեռ 1918թ. դեկտեմբերին փախել էին, նոր սուլթանական իշխանության ներկայացուցիչներն ընդունեցին, որ հայերի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Ի դեպ, Թուրքիայի վերջին սուլթան Վահիդեդդինը Հայոց ցեղասպանությանը դեմ էր, համակրում էր հայերին: Ռազմական ատյաններ բացվեցին,…

Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ

Կառավարությունում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը…