Karevor News

Karevor News

Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է․ Փեզեշքիան

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը, այս մասին գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակություն է։ Դա անհանդուրժելի է»,-հավելել է նա։

Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։ «Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։…

Հայաստանի սոցապնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին, այս մասին հայտնում են նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝…

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը. Փեզեշքիան

Աշխարհն ականատես է լինում Իրանի հանդուրժողականությանն ու խաղաղասիրությանը. այս մասին համացանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և հավելել. «Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռազմական գործողությունների շարունակություն է։ Անհանդուրժելի է»:

Փաշինյանը «հրաժարվել է» ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայության հարցում իր պատասխանատվությունից

Ապրիլի 29-ին «Աննա Վարդապետյանը փրկո՞ւմ է ԱԱԾ տնօրենին, թե՞ «անմեղ մանիպուլյացիայի» է դիմել» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, ինչը չգիտես՝ ինչու, «հուզումներ» է առաջացրել Գլխավոր դատախազությունում, երբ այն հիմնված է չոր փաստերի վրա, և մենք ընդամենը փորձել ենք ցույց տալ, որ…

ԱՁ-ների ու նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է

Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2 400 000 դրամից ավելի…

ԱՄՆ ռшզմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ շրջափակման ընթացքում

ԱՄՆ ռազմածովային ուժերը հետ են մղել 44 առևտրային նավ՝ Իրանի շրջափակման ընթացքում, հայտնում են CENTCOM-ից։ «ԱՄՆ ծովային հետևակի նավերը, որոնք գտնվում են USS New Orleans (LPD 18) դեսանտային գրոհային նավի վրա, հսկում են Արաբական ծովում՝ Իրանի շրջափակման գործողությունների ժամանակ։ Մինչ…