ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հունիսի 27-ին՝ ժամը 18․50-ի սահմաններում, Սևան քաղաքից դեպի Գեղամավան բնակավայր ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-217030» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով ավտոմեքենաների 55-ամյա և 49-ամյա վարորդներն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները…

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ և այլ հյուրեր։ Այս մասին հայտնում են…

Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը

Բուլղարիայի հանրապետության Նովի-Պազար համայնքի պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է: Հյուրերին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են Անիի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հարություն Համբարյանը, համայնքի ղեկավարի օգնական Անան Ոռումյանը, ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության քարտուղար Հասմիկ Զատիկյանը, հայտնում են համայնքապետարանից։ Հունիսի 26-ին պատվիրակության անդամներին՝…

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև զինծառայողների ընտանիքի անդամները։ Արհեստավարժ սերժանտները հանդիսավորությամբ երդվել են փորձով, գիտելիքով ու նվիրումով ծառայել ի նպաստ…

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Սահմանադրական դատարանում հունիսի 27-ին շարունակվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Դատական նիստը մեկնարկել է ԲՀԿ-ի դիմումի ներկայացմամբ։ Առաջին դատական նիստին իրենց դիմումները ներկայացրել են «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներն ու «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք…

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով

ՀՀ Ժողովրդական արտիստ ։ Այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ վշտակցություն հայտնելով Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին։ Գերատեսչությունից հավելել են, որ երգչուհու հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվի լրացուցիչ:

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ Meat Food ընկերության դիմումի հիման վրա ոչնչացվել է ընկերության պահեստում առկա՝ մոտ 25 տոննա քաշով ժամկետանց սննդամթերք՝ բաստուրմա, սուջուխ, սարդելկա և այլ ապխտած սննդամթերք: Մանրամասները՝ տեսանյութում:

305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։ Այս մասին…

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ: Վարչապետը տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»: Վարչապետին ուղեկցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլք: Մանրամասները՝ տեսանյութում:

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամրջի շինհրապարակ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացավ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից, որին կից նա նշել է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Վարչապետին այցի…