Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Առնվազն յոթ իրանցի զինծառայող է զոհվել հուլիսի 15-ի գիշերն Իրանի հարավ-արևելքի Բամփուրի շրջանի ռազմակայանին ԱՄՆ-ի հարվածի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանի ցամաքային ուժերի ռազմակայանին՝ արձակելով 13 հրթիռ։ Նշվում է, որ…

Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է

Հուլիսի 13-ին Ստամբուլում երկու ռուս զբոսաշրջիկ Սուրբ Սոֆիայի տաճարից բերման է ենթարկվել։ Ըստ տեղեկությունների, նրանք 2020 թվականից կրկին մզկիթի վերածված տաճարում «Աստվածաշունչ են կարդացել»։ Թուրքիայում գործող օրենսդրությամբ դա համարվում է «էթնիկ-կրոնական խմբի նկատմամբ անարգանք»։ ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ ՌԴ…

Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ հարթել է Ջուդ Բելինգեմի հետ ծագած տարաձայնությունները, որոնք ի հայտ էին եկել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակչում Նորվեգիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Խաղից հետո մարզիչը դժգոհություն էր հայտնել թիմի գործողություններից, ինչին ի պատասխան…

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ սա իր 11-րդ այցն է…

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ: «Այսօր արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի, համագործակցության և…

Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են…

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս դրույթն արտացոլված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործողությունների ծրագրում։ Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը…

Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Հուլիսի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ինչպես հայտնել է Unian-ը, Սիբիգան ողջունել է Գերագույն ռադայի կողմից Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ միջպետական…

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

Միացյալ Նահանգները հասել է Իրանի հետ պատերազմում իր սահմանած հիմնական նպատակներին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ «Ես կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել…. Կարծում եմ՝ դրանք (նպատակները)…