ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիարդ 578 միլիոն 981 հազար դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Մոսկվան ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցային գործընթացը և հույս ունի, որ հարցի կկարգավորվի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Բանակցային գործընթացը, որն այժմ ընթանում է, մենք ողջունում ենք», – ասել է…

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից

Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: :

Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա համախոհները միտումնավոր խեղաթյուրում են իրենց հասցեին հնչող քննադատությունը և համակարգված քարոզչության միջոցով փորձում են փոխել օրակարգը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է…

Էրդողանը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում՝ Թուրքիայի նախագահությամբ։ Թուրքիայի նախագահական համալիրում տեղի ունեցած բանակցություններն անցկացվել…

Էրդողանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում՝ Թուրքիայի նախագահությամբ։ Թուրքիայի նախագահական համալիրում տեղի ունեցած բանակցություններն անցկացվել…

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Աշխատանքային այցով Բեյրութում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հուլիսի 7-ին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին: Այս մասին հաղորդագրություն է

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված Պաշտպանական արդյունաբերության ֆորումում իր ելույթում ներկայացրել է Ուկրաինայի հաջողությունները Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտում։ Նա կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հաղորդում…

Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում, նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը դաշինքի զսպման կարողությունների ամրապնդմանն ուղղված քաղաքական կամքի հստակ արտահայտություն է։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ «ՆԱՏՕ-ի՝…