«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը

«Կիլիկիան» Regions’ Cup սիրողական ֆուտբոլի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլն ավարտեց առաջին հորիզոնականում: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ «Մեր թիմը երկրորդ խաղում 2:0 հաշվով հաղթեց էստոնական «Հիյումաային» և 100 տոկոսանոց արդյունքով դուրս եկավ միջին փուլ»,-նշում են ֆեդերացիայից:

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվել են թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ, զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Վերջին տուրի հանդիպումներին հետևել…

5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը՝ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ 5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է: Մինչև…

Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Սիեթլ, ԱՄՆ Մարզադաշտ «Սիեթլ» D խումբ, երկրորդ տուր ԱՄՆ-Ավստրալիա` 2:0 Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարած հերթական հավաքականը ԱՄՆ ընտրանին է: Մունդիալ-2026-ի խմբային փուլի հերթական օրը ԱՄՆ հավաքականը մրցելով Ավստրալիայի ընտրանու հետ` առավելության հասավ 2:0 հաշվով: Նախ Ավստրալիայի թիմից…

Goal-ը թարմացրել է ԱԱ-2026-ի ֆավորիտների վարկանիշային աղյուսակը

Հեղինակավոր Goal մարզական պորտալը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության առաջին տուրից հետո թարմացրել է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը, որը խմբային փուլի առաջին տուրում Լիոնել Մեսսիի պատմական հեթ-տրիկի շնորհիվ խոշոր հաշվով…

Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է պաշտոնական դիմում ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ կապված վիզայի և լոգիստիկ սահմանափակումների հետ, որոնք, իրանցի կողմի գնահատմամբ, խախտում են աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների համար հավասար պայմանների սկզբունքը։ Տեղեկությունների համաձայն՝ Իրանի հավաքականին թույլատրվել է մուտք գործել ԱՄՆ-ի Լոս Անջելես…

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի հավաքականի մրցակիցներն աշխարհի 2028 թվականի առաջնության որակավորման հիմնական փուլում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։ Որակավորման փուլում ընդգրկված է 36 թիմ, որոնք բաժանվել…

Եթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե որ թիմին կցանկանար տեսնել աշխարհի գավաթը նվաճած, եթե Արգենտինան չկարողանա պաշտպանել 2022-ին նվաճած տիտղոսը։ «Հույս ունեմ, որ մենք դարձյալ կնվաճենք տիտղոսը։ Սա իմ մշտական…

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Ucom-ը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է «Սթրիթ Բոլ Հայաստանի գավաթ 2026» նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում սպորտի, ակտիվ ապրելակերպի և երիտասարդական համայնքների զարգացմանը։ Միջոցառումների անցկացման հաջորդ կանգառը Երևանն է․ հունիսի 21, Ազատության հրապարակ, սկիզբը՝ 10։00։ STREET BALL ARMENIA Հասարակական կազմակերպությունը…

Կիվուն երկարաձգեց պայմանագիրն Ինտերի հետ

«Ինտերը» պաշտոնապես երկարաձգել է գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ պայմանագիրը։ Միլանյան ակումբը հայտարարել է, որ 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Նախկին համաձայնագիրը գործում էր մինչև 2027 թվականի ամառ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նոր…