5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը՝ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ 5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է: Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովն ունի 3.5 միավոր: Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 3.5 միավոր: 6-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9909

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով